ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Հոգեհանգիստ

Հոգեհանգիստ
26.04.2024 | 08:55

ՈՒ վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը

հին՝

Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի

անբախտ զոհերին,

Որ շեն ու քաղաք, որ սար ու հովիտ, ծովից

մինչև ծով

Մարած են, մեռած, փըռված ու ցըրված

հազար հազարով...

ՈՒ կըրակ առա հայոց հրդեհի կարմիր

բոցերից,

Էն խաղաղ ու պաղ երկնքի ծոցում վառեցի

նորից

Մասիսն ու Արան, Սիփանն ու Սըրմանց,

Նեմրութ, Թանդուրեք,

Հայոց աշխարհքի մեծ կերոնները վառեցի

մեկ-մեկ,

Սուրբ Արագածի կանթեղն էլ, ինչպես հեռավոր

արև,

Անհաս, աննըվազ, միշտ վառ ու պայծառ, իմ

գըլխի վերև...

Կանգնեցի խոժոռ, մենակ ու հաստատ,

Մասիսի նըման,

Կանչեցի թըշվառ էն հոգիներին՝ ցըրված

հավիտյան

Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն

հայոց,

Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն

ալեկոծ։

-Հանգե՜ք, իմ որբե՜ր... իզո՜ւր են հուզմունք,

իզո՜ւր և անշահ...

Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես

կըմնա...

Աջիցըս Եփրատ, ձախիցըս Տիգրիս՝ ահեղ

ձեներով,

Սաղմոս կարդալով՝ անցան, գընացին

խոր-խոր ձորերով,

Ամպերն էլ ելան Ձիրավի ձորից, հըսկա

բուրվառից,

Ճանապարհ ընկան Ծաղկանց սարերից,

Հայկական պարից,

Բույլ-բույլ, բուրավետ, շարժվեցին դեպի

կողմերը հեռու,

Գոհար ցողելու, ծաղկունք բուրելու, բուրմունք

խընկելու

Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն

հայոց,

Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն

ալեկոծ...

-Հանգե՜ք, իմ որբեր... իզո՜ւր են հուզմունք,

իզո՜ւր և անշահ...

Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես

կըմնա...

Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5676

Մեկնաբանություններ